Պատմության ամենահզոր Mercedes-AMG-ն, ռումինական նորագույն ունիվերսալն ու Audi A8-ի փոխարինողը. անցնող շաբաթվա նորույթները (լուսանկարներ)

Անցնող շաբաթն աչքի ընկավ մեքենաշինական ընկերությունների ներկայացրած մի շարք նորույթներով, որոնցից ամենաուշագրավները տեղ են գտել Motor.ru-ի ամփոփիչ նյութում:

Ներկայացվել է Mercedes-ի AMG ստոբաժանման ամենահզոր GT 63 S E Performance մոդելը՝ լիֆթբեք թափքով: Նորույթը ոչ միայն տվյալ շարքի ամենահզոր մոդելն է, այլև սեփական արտադրության առաջին հիբրիդը: 100 կմ/ժամ արագություն զարգացնելու համար մեքենային 2,9 վայրկյան է անհրաժեշտ: Շարժման մեջ հիբրիդային մոդելը դրվում է 4 լիտր ծավալային V8 բենզինային և էլեկտրական շարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 843 ձիաուժ:

Հաջորդ նորույթը Genesis GV80 թարմացված մոդելն է, որը ներկայանում է վեցտեղանի տարբերակով: Քրոսովերը կատարելագործվել է և թափքի նոր գույներով է ներկայանում: Ուժային համակարգն անփոփոխ է մնացել: Մեքենան հասանելի կլինի հետնաքարշակ կամ լիաքարշակ համակարգով:

Audi ընկերությունն, իր հերթին, ցուցադրել է A8-ի հնարավոր փոխարինողին՝ Grandsphere-ը չորս դռնանի լյուքս դասի սեդանը: Grandsphere-ը համալրված է երկու էլեկտրական շարժիչով, որոնք միասին կարող են 711 ձիաուժ հզորություն ունենալ և մի լիցքավորմամբ հաղթահարել 749,954 կմ: Մեքենան 0-100 կմ արագություն է զարգացնում 4.0 վայրկյանում:

Մյուս նորույթը Dacia ընկերությունից է, որը գաղտնազերծել է Jogger ունիվերսալը՝ քրոսովերի տարրերով: Նշվում է, որ նորույթը դառնալու է ռումինական ընկերության ամենամեծ մոդելը, ինչպես նաև առաջինը՝ հիբրիդային ուժային համակարգով:

Tert.am