WhatsApp-ն անհասանելի կդառնա միլիոնավոր iOS և Android հին սարքերի համար

WhatsApp մեսենջերը կդադարեցնի աշխատանքը iOS և Android հին սարքերի վրա, ինչի մասին հայտնել է ընկերությունը, գրում է Forbes-ը:

2021 թվականի նոյեմբերի 1-ից հավելվածն այլևս չի գործի Android 4.0.4 սմարթֆոնների և iOS 9 օպերացիոն համակարգով iPhone-ների վրա, որոնք դեռևս օգտագործվում են ամբողջ աշխարհում:

WhatsApp-ը խորհուրդ է տալիս հին սմարթֆոնների սեփականատերերին թարմացնել իրենց սարքը կամ պահպանել զրույցի պատմությունը՝ նախքան անջատվելը՝ օգտվողի անձնական տվյալները պահպանելու համար:

Tert.am