Հայտնի է նոր iPhone-ի շնորհանդեսի ամսաթիվը

Apple ընկերության նոր արտադրանքներիի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին: Այս մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից բարձր տեխնոլոգիաների ոլորտի լրագրողների հաղորդագրություններից, գրում է lenta.ru-ն:

Այսպիսով, Մայք Հերլին  Apple-ից ծանուցում է ստացել, որ աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին: Այն կհեռարձակվի ընկերության կայքում:

Սպասվում է, որ նշված օրն ամերիկյան կորպորացիայի ներկայացուցիչները կներկայացնեն նոր գաջեթներ, մասնավորապես՝ iPhone 13 սմարթֆոնները, թարմացված Apple Watch-ը, iPad պլանշետները և, հնարավոր է, AirPods ականջակալները:

Tert.am