Հագեցած տեխնոլոգիական լուծումներով և էկոլոգիական. Porsche-ն ցուցադրել է 1088 ձիաուժ հզորությամբ Mission R նորագույն կուպեն (լուսանկարներ)

Մյունխենում անցկացված IAA Mobility ավտոսրահում կայացել է Porsche Mission R կոնցեպտի պրեմիերան: Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, գերմանական մեքենաշինական հսկայի կարծիքով՝ այդպիսին է լինելու ավտոսպորտի ապագան՝ բարձրտեխնոլոգիական և միևնույն ժամանակ էկոլոգիական:

Էլեկտրական կուպեն ներկայանում է մի շարք նորարար լուծումներով: Օրինակ, սպորտային մեքենայի մարտկոցն աշխատում է 900 վոլտ լարման տակ, իսկ թափքը մեծամասամբ պատրաստված է բնական մանրաթելով ամրացված պլաստիկից՝ այս դեպքում կտավատի մանրաթելից:

Կարելի է ասել, որ Porsche Mission R մոդելը միանգամից մի քանի ավտոմեքենաների սիմբիոզ է. այստեղ կարելի է տարրեր նկատել «Տայկանի», հավաքորդային 935 մոդելի և 919 Street-ի նախատիպից: Սակայն տեխնիկական առումով նորույթը եզակի է: Կուպեն շարժման մեջ են դնում նորովի կառուցված երկու էլեկտրաշարժիչը: Դիմացինը զարգացնում է 435 ձիաուժ հզորություն, հետևինը՝ 653:

Մեքենայի սրահը բնորոշ է մրցարշավային մեքենաներին, սակայն նույնպես համալրված է նորագույն տեխնոլոգիական հնարավորություններով: Էկրանին երևում են կենտրոնական և կողային տեսախցիկների ֆիքսած պատկերները: Աջ կողմում տեղակայված ոչ մեծ չափսի սենսորային էկրանը ծառայում է վարորդի կենսաչափական տվյալները ցույց տալու համար:

Tert.am