Viber-ի անհայտ և օգտակար հնարավորությունները

Viber մեսենջերն ունի տարբեր գործառույթներ, որոնք օգնում են հաղորդակցությունն ավելի հարմարավետ և հետաքրքիր դարձնել: Viber-ի հարցման համաձայն, օգտատերերի 90%-ը մեսենջերներն օգտագործում են անձնական շփման համար, 42 %-ը` աշխատանքի համար, 41 % -ը՝ նորություններ ստանալու, իսկ 19 %-ը` ուսման համար: Այնուամենայնիվ, դուք հավանաբար տեղյակ չեք այնպիսի գործառույթների մասին, որոնք կարող են օգտակար լինել և՛ աշխատավայրում, և՛ դպրոցում, և՛ համալսարանում, և՛ այլ ոլորտներում: Ներկայացնենք Viber-ի այն գործառույթները, որոնք հնարավոր է օգտատերերին հայտնի չեն։

 Բարձր որակի լուսանկարներ և տեսանյութեր

Հաճախ, մեսենջերներով մուլտիմեդիա կոնտենտ ուղարկելիս, լուսանկարի կամ տեսանյութի որակը ընկնում է, ֆայլերի չափերը նվազում են` դրանք ավելի արագ ուղարկելու և ստանալու համար: Այսօր, գերարագ ինտերնետի դարաշրջանում, առաջնայինը դառնում է ֆայլի սկզբնական որակի պահպանումը:

Առանց սեղմման օրիգինալ ֆայլն ուղարկելու համար կտտացրեք «Ավելին» կոճակին Viber հավելվածում (երեք կետ ներքևի աջ մասում) և անցեք «Կարգավորումներ» բաժին: Այնուհետև ընտրեք «Մուլտիմեդիա»՝ iOS -ի կամ «Տվյալներ», այնուհետև «Մուլտիմեդիա»՝ Android համակարգերի համար, այնուհետև՝ «Լուսանկարի որակ», որտեղ «Լավ»-ի փոխարեն նշեք «Գերազանց»:

Ոչ սեղմված մեկ լուսանկար ուղարկելու համար սեղմեք ընտրացանկի երեք կետերին, այնուհետև ընտրեք «Ֆայլ» Android-ում կամ «Ուղարկեք ոչ սեղմված ֆայլ» iOS-ում և ընտրեք ցանկալի լուսանկարը:

Հաղորդագրությունների թարգմանություն

Այլ երկրներում ապրող ընկերների և գործընկերների հետ նամակագրությունը հիանալի միջոց է օտար լեզուների ձեր իմացությունը բարելավելու համար: Երբեմն, շփման ընթացքում հարկավոր է լինում ստուգել որոշ արտահայտությունների թարգմանությունը. եթե դուք հաղորդակցվում եք Viber-ով, ձեզ հարկավոր չեն ո՛չ այլ հավելված-թարգմանիչներ, ո՛չ էլ անհրաժեշտ է տեղեկատվությունը փնտրել որոնողական համակարգում:

Viber-ում ստացված ցանկացած հաղորդագրություն կարելի է հեշտությամբ թարգմանել ռուսերեն կամ այլ լեզու: Ընդհանուր առմամբ հասանելի է ավելի քան 30 լեզու: Դա անելու համար սեղմեք և պահեք հաղորդագրությունը, այնուհետև ընտրեք «Թարգմանել» և թարգմանությունը ակնթարթորեն կհայտնվի բնօրինակ հաղորդագրության տակ: Լեզուն փոխելու համար սեղմելուց հետո ընտրեք «Լեզու» և ընտրեք ցանկալի տարբերակը կամ այն ​​լռելյայն փոխեք ծրագրի կարգավորումներում:

168.am