Apple-ը վաճառքից հանել է նախորդ տարվա հեռախոսային մոդելները

Apple ընկերությունը նոր տեխնիկայի շնորհանդեսից մեկ օր անց վաճառքից հանել է iPhone 12 Pro և iPhone XR տեսակի հեռախոսային մոդելները: Դրանք հեռացվել են ընկերության առցանց խանութից:

ՏԱՍՍ գործակալությունը հարցում է արել Apple –ին՝ ճշտելու, թե որն է վաճառքից նախորդ տարվա մոդելները հանելու պատճառը, սակայն ընկերությունը դեռևս չի պատասխանել հարցմանը:

Սեպտեմբերի 14-ին Apple –ը ներկայացրեց iPhone 13 և iPhone 13 mini մոդելները, ԱՄՆ-ում դրանց գինը սկսվում է համապատասխանաբար 799 և 699 ԱՄՆ դոլարից: Ընկերության նոր շնորհանդեսից հետո շատ լրատվամիջոցներ, ինչպես նաև սոցցանցերի օգտատերեր նկատել են, որ նոր մոդելները Apple –ի նախորդ տարիների սմարթֆոններից շատ չեն տարբերվում:

168.am