Անօդաչուն և ռոբոտը՝ որպես օգնականներ տանը. Amazon-ը նորագույն սարքեր է ներկայացրել (տեսանյութ)

Ամերիկյան Amazon ընկերությունը երկու նոր արտադրանք է ցուցադրել՝ Ring Always Home Cam անօդաչուն և Astro ռոբոտը, որոնք երկուսն էլ նախատեսված են տանը կիրառելու համար: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, երկու սարքավորումն էլ ԱՄՆ շուկայում կհայտնվեն մինչև տարեվերջ:

Ring Always Home Cam անօդաչուն, որը կարժենա 250 դոլար, ներակայանում է որպես տեսախցիկ, որը կարող է տեղաշարժվել կամ նախապես ծրագրված երթուղով, կամ արձագանքել տան անվտանգության համակարգի ազդանշանի ձայնին ու ուղղվել տան այն հատված, որտեղ միացել է ազդանշանը:

Amazon Astro ռոբոտը, որը կարժենա 1000-1500 դոլար, հնարավորություն է տալիս օգտագործել 10 դյույմ անկյունագծով էկրանը զանգեր կատարելիս: Միևնույն ժամանակ սարքն ապահովում է 260 աստիճանով պտտվելու ու տեղաշարժվելու առանձնահատկությունը: Մարտկոցը թույլ է տալիս աշխատել 2 ժամ, իսկ վերալիցքավորումը տևում է 45 րոպե: Ռոբոտը հեշտությամբ կողմնորոշվում է ցանկացած տարածքում և կարող է նույնիսկ բեռներ տեղափոխել:

Tert.am