Facebook-ից հայտնել են, որ աշխատանքի խափանումը չի հանգեցրել օգտատերերի անձնական տվյալների բացահայտմանը

Facebook ընկերությունը, մեկնաբանելով, սոցցանցի, ինչպես նաև Instagram և WhatsApp հավելվածների աշխատանքում տեղի ունեցած խափանումը, հայտարարել է, որ դա չի հանգեցրել օգտատերերի տվյալների արտահոսքի:

«Մենք ապացույց չունենք, որ օգտատերերի տվյալները վտանգվել են խափանման հետևանքով», – «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին զանգվածային խափանում էր տեղի ունեցել վերոնշյալ սոցցանցերի աշխատանքում, որն ավելի 7 ժամ էր տևել:

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էինք, Privacy Affairs պորտալի տվյալներով՝ ավելի քան 1,5 մլրդ օգտատիրոջ անձնական տվյալ հայտնվել էր առցանց վաճառքում:

Tert.am