Apple-ը կներկայացնի նոր MacBook Pro-ն՝ վերջին 5 տարում առաջին անգամ թարմացված դիզայնով

Apple-ը հոկտեմբերի 18-ի միջոցառմանը կներկայացնի իր MacBook Pro նոութբուքի նոր մոդելը: Այդ մասին երեքշաբթի հաղորդել Է Bloomberg գործակալությունը:

Apple-ը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ է թարմացնում իր նոթբուքի դիզայնը: Բացի այդ, առաջին անգամ Intel-ի չիպերի փոխարեն MacBook Pro-ում կտեղադրվեն Apple-ի սեփական չիպերը:

Նոութբուքի նոր մոդելը հագեցած կլինի 14 և 16 դյույմանոց էկրաններով, որոնց դիզայնը նույնպես փոփոխությունների կենթարկվի: HDMI պորտը, որից Apple-ը նախկինում որոշել էր հրաժարվել, կվերադառնա:

Tert.am