Apple-ն iPhone 13-ի արտադրության հարցում խնդիրներ ունի. 90 մլն-ի փոխարեն կարող է արտադրվել ընդամենը 10 մլն

Համակարգչային չիպերի սղության պատճառով համաշխարհային մատակարարման շղթայում առաջացած խնդիրներով պայմանավորված՝ Apple-ը կարող է այս տարի արտադրվող iPhone 13-ի թիվը կրճատել մինչև 10 միլիոն:

Ինչպես գրում է The Guardian-ը, ակնկալվում էր, որ Apple-ն այս տարի կարտադրի iPhone-ի նոր մոդելների 90 միլիոն օրինակ, սակայն, ըստ ամենայնի, այդ թիվը ավելի փոքր կլինի, քանի որ չիպերի մատակարարները, ներառյալ Broadcom-ը և Texas Instruments-ը, դժվարանում են բաղադրիչներ մատակարարել:

Այս լուրերի ֆոնին ընկերության արժեթղթերի գինը նվազել է 1.2%-ով:

Tert.am