Որո՞նք կլինեն iPhone 14-ի հիմնական փոփոխությունները

Կտրվածներ իրոք չեն լինի, բայց ամբողջական էկրանի մասին խոսելը դեռ շուտ է։

Apple-ը վերջերս թողարկեց iPhone 13-ը, բայց արդեն ավելի ու ավելի շատ խոսակցություններ են հայտնվում առաջիկա iPhone 14-ի մասին: Հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոն պնդում է, որ հաջորդ սերունդը կստանա զանգվածային վերափոխում, որի դեպքում Face ID սենսորները թաքնված կլինեն էկրանի տակ, իսկ սովորական կտրվածքների փոխարեն՝ առջևի տեսախցիկի համար կլոր անցք կլինի:

Այս շարքը նաև կհրաժարվի սովորական 12 մեգապիքսելանոց սենսորներից՝ 48 մեգապիքսել թույլատրությամբ նոր հիմնական տեսախցիկի օգտին, այլ մոդուլների բնութագրերը (ինչպես նաև՝ դրանց թիվը) դեռ բացահայտված չեն:

Նա նաև նշել է, որ Apple-ն աշխատում է iPhone-ի վրա՝ ենթաէկրանային Touch ID- ով, որը կթողարկվի 2023 թվականին, իսկ 2022 թվականի սկզբին ընկերությունը կթողարկի նորացված iPhone SE՝ 5G աջակցությամբ:

ԸստBloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի նոր հոդվածի, 2021 թվականի շարքը լուրջ թարմացումներ չի ստացել, որպեսզի ընկերությունը հաջորդ տարի ավելի շատ ժամանակ ունենա սմարթֆոններ մշակելու համար՝ և՛  ստանդարտ, և՛ Pro մոդելները զգալի վերափոխում կստանան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ iPhone 14-ի շարքում ընկերությունը կհրաժարվի ձախողված մինի-տարբերակից: Սակայն շարքում դեռ կլինեն չորս սմարթֆոններ՝ 6,7 դյույմանոց iPhone 14 Max-ը կզբաղեցնի մինի մոդելի տեղը:

Սեպտեմբերի սկզբին Ջոն Պրոսսերը նաև բացահայտեց ենթադրյալ Pro տարբերակները՝ հիմնված ինսայդերի տեղեկատվության վրա: Նրա խոսքով ՝ կփոխվի ոչ միայն հիմնական տեսախցիկի սենսորը, այլև ամբողջ մոդուլի դիզայնը։ Այն գործնականում աչքի չի ընկնի հետևի կափարիչին, ինչը մենք չենք տեսել iPhone 5S-ից ի վեր:

168.am