Հայտնի է՝ երբ Apple-ը կներկայացնի iPhone-ի բյուջետային տարբերակի նոր մոդելը

Ըստ քաջատեղյակ աղբյուրնհերի՝ Apple ընկերությունն աշխատում է բյուջետային iPhone SE-ի հաջորդ սերնդի տարբերակի վրա, որը պետք է թողարկվի 2022 թվականին, մինչդեռ վերլուծաբան Ռոս Յանգը ենթադրում է, որ Apple-ը նորույթը կանվանի iPhone SE‌ Plus:

Ինչպես գրում է macrumors.com կայքը, սմարթֆոնը կունենա նույն տեսքը, ինչ iPhone 8-ը՝ 4,7 դյույմանոց էկրանով։ Ինչ վերաբերում է դրա անվանման Plus վերջնածանցին, ապա, ըստ Յանգի, այն ցույց է տալիս միայն ընթացիկ մոդելի համեմատ բարելավված կատարողականությունը, բայց ոչ ավելի մեծ չափսերը:

Նա նշել է, որ iPhone SE Plus-ը կաշխատի Apple-ի A15 պրոցեսորով, ինչպես նաև 5G ցունցում։

Բացի այդ, Յանգը պնդում է, որ iPhone SE 3 սմարթֆոնի թողարկումը հետաձգվել է 2024թ.:

Tert.am