Mercedes-Benz ավտոարտադրողը ներկայացրել է խորհրդանշական Mercedes-AMG SL-ի յոթերորդ սերնդի ներկայացուցչին: Այս մասին հաղորդվում է Mercedes-Benz ընկերության կայքում։
Իր նախորդի համեմատ նոր մոդելը ստացել է անիվի բազայի ավելացում 115 մմ-ով և 74 մմ-ով ավելացված երկարություն: Բացի այդ, նոր մեքենան 154 մմ-ով երկար է AMG GT ռոդսթերից, որը որոշվել է հանել արտադրությունից:
Շուկա հանվելու ժամանակ նոր SL-ը կներկայանա հզորության երկու մակարդակով՝ AMG 4.0 լիտրանոց V8 տուրբոշարժիչով:
Իր մոտ 70 տարվա պատմության մեջ առաջին անգամ SL-ը հասանելի է չորս անիվի քարշակ համակարգով: