Հայտնի է՝ երբ է ներկայացվելու Xiaomi Poco M4 բյուջետային սմարթֆոնը՝ 5G ցանցի ապահովմամբ և կենցաղային տեխնիկան կառավարելու առանձնահատկությամբ

Չինական Xiaomi ընկերությունը մտադիր է նոյեմբերին ներկայացնել իր նոր բյուջետային սմարթֆոնը՝ Poco M4 Pro մոդելը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ակնկալվում է, որ սմարթֆոնը կհամալրվի MediaTek Dimensity 810 պրոցեսորով և կաշխատի 5-րդ սերնդի ցանցով: Առաջադեմ մոդելը՝ Poco M4 Pro-ն կզինվի 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Գաջեթը կստանա 33 Վտ հզորությամբ արագ լիցքավորում և ինֆրակարմիր միակցիչ՝ կենցաղային տեխնիկան կառավարելու համար:

Սմարթֆոնը կներկայացվի նոյեմբերի 9-ին: Նորույթի գինը դեռևս չի հաղորդվում, սակայն նշվում է, որ այն թանկարժեք չի լինելու:

Tert.am