Apple-ն աշխատանքի է հրավիրել Tesla-ի նախկին ինժեներին՝ ինքնագնաց մեքենա ստեղծելու համար. Bloomberg

Ամերիկյան Apple ընկերությունն աշխատանքի է ընդունել Tesla ընկերության նախկին ինժեներ Քրիստոֆեր Մուրին, որի թիմը զբաղվել է ինքնագնաց ավտոմեքենա ստեղծելու գործով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ Մուրն աշխատելու է մեքենայի ծրագրային ապահովման վրա՝ Ստյուարտ Բաուէրսի ղեկավարությամբ, ով մինչև 2019 թվականի կեսերը ևս աշխատել է Tesla-ում:

Apple ընկերությունը պաշտոնապես չի հաստատել սեփական ինքնագնաց տրանսպորտային միջոցը մշակելու լուրը՝ հրաժարվելով մեկնաբանություններից:

ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ընկերությունն արդեն 2024 թվականին մտադիր է սկսել սեփական մեքենաների արտադրությունը:

Tert.am