Aston Martin-ը ներկայացրել է 2022թ.-ի նորագույն ամենագնացը՝ Mercedes-AMG-ից փոխառված շարժիչով (լուսանկարներ)

Բրիտանական Aston Martin մեքենաշինական ընկերությունը թողարկել է իր առաջին վեցմխոցային մոդելը 2022 թվականի համար: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, Չինաստանում կայացել է 3 լիտր ծավալային շարժիչով DBX Straight Six ամենագնացի դեբյուտը:

Հիբրիդային ուժային համակարգը և փոխանցման համակարգը փոխառվել է Mercedes-AMG GLE 53 4Matic+ մոդելից: Նորույթը զարգացնում է 435 ձիաուժ հզորություն:

Նշվում է, որ V8-ից հրաժարումը «վեցմխոցայինի» օգտին թույլ է տվել ընկերությանն օգտվել հարկային արտոնություններից և նվազեցնել գինը:

Նորույթը 100 կմ/ժամ արագությունը զարգացնելու է 5.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 259 կմ/ժամ:

Պատմության մեջ բրիտանական ընկերությունն արդեն եղել են «վեցմխոցային» մոդելներ. 1994-1999 թվականներին նման ուժային համակարգով մեքենաներ էին թողարկվում DB 7 կուպեի և կաբրիոլետի տեսքով:

Հաջորդ տարի Aston Martin-ի քրոսովերների շարքը կհամալրի «գերհզոր» DBX S-ը, իսկ 2023-ին նախատեսվում է ևս մեկ հիբրիդային մոդելի դեբյուտը:

Tert.am