Ճապոնական Mazda ավտոարտադրողը ներկայացրել է նոր Mazda CX-50 քրոսովերը, հաղորդում է Car and Driver-ը:
Մեքենան համալրված է 2,5 լիտրանոց շարժիչով՝ 187-250 ձիաուժ հզորությամբ և 6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mazda CX-50-ը մի փոքր ավելի կարժենա, քան CX-5-ը։
Արտադրությունը կսկսվի ընկերության Ալաբամայի գործարանում հաջորդ տարի: Վաճառքը սպասվում է 2023 թվականի գարնանը։