Windows 11-ում նոր նվագարկիչ է հայտնվել

Windows 11-ը ստացել է նորացված նվագարկիչ` երաժշտության և տեսանյութերի համար: Այս մասին հայտնում է Microsoft-ի կայքը ։

Media Player անվանումով հավելվածը հայտնվել է նոր օպերացիոն համակարգի բետա տարբերակում։ Ծրագիրն ունի Windows 11 ոճի դիզայն և թույլ է տալիս լսել ինչպես աուդիո, այնպես էլ վիդեո տարբերակով։
«Media Player-ի հիմքում դրված է երաժշտական լիարժեք գրադարան, որը թույլ է տալիս արագ դիտել և վերարտադրել երաժշտությունը, ինչպես նաև ստեղծել վերարտադրման ցուցակներ և կառավարել դրանք», – նշել է Microsoft-ի ներկայացուցիչ Դեյվ Գրոխոցկին:

Նոր հավելվածը կփոխարինի Groove Music-ին, որը մինչ այդ տեղադրվում էր Windows օպերացիոն համակարգում։ Windows Media Player-ի հին ծրագիրը հնարավոր կլինի նույնպես տեղադրել օպերացիոն համակարգում: Նոր հավելվածը ավտոմատ կերպով վերարտադրում է ամբողջ մեդիա բովանդակությունը համակարգչում: Մեդիա նվագարկիչը ցուցադրում է ալբոմների շապիկները, աշխատում է սովորական, կոմպակտ ռեժիմով: