Spotify-ում նոր գործառույթ է հայտնվել

Spotify-ում հայտնվել է Lyrics ֆունկցիան, որի օգնությամբ կարելի է բացել երգերի տեքստերը և դրանցով կիսվել սոցցանցերում:
Lyrics-ը հասանելի կլինի հավելվածի անվճար տարբերակում, և Spotify Premium բաժանորդագրությունը դրա օգտագործման համար անհրաժեշտ չի լինի: Բացի այդ, գործառույթը հասանելի է բոլոր սարքերի համար ՝ iOS և Android սմարթֆոնների, խելացի հեռուստացույցների և խաղային կոնսոլների։

Եթե օգտատերը ցանկանում է բջջային հավելվածում բացել երգի տեքստը, ապա անհրաժեշտ է երաժշտությունը լսելու ընթացքում էկրանին վերևից ներքև իջեցնել: Այնուհետև տեքստը կհայտնվի էկրանին, և տողերը կփոխվեն երգին համընթաց։