Instagram-ը սկսել է օգտատերերից վիդեոսելֆի պահանջել

Ինստագրամի օգտատերերը վերջին օրերին նկատել են, որ հաշիվ մուտք գործելու փորձի ժամանակ նրանցից սելֆի ձևաչափով տեսանյութ են պահանջել: Ընդ որում, տեսանյութում դեմքը պետք է երևա տարբեր անկյուններից։  Այսպիսով սոցիալական ցանցը համոզվում է, որ էջն օգտագործում է իրական մարդ, այլ ոչ թե բոտը։

Նշվում է, որ տեսանյութը չի հայտնվի բաց տիրույթում և ավտոմատ կերպով կհեռացվի 30 օր անց: Նաև ընդգծվում է, որ տեսանյութերի վերլուծության ժամանակ չեն օգտագործվում դեմքերի ճանաչման տեխնոլոգիաները և չեն հավաքվում օգտատիրոջ կենսաչափական տվյալները:

Անձի ստուգումը տեղի է ունենում միայն կասկածելի ակտիվության դեպքում։ Instagram-ի ներկայացուցիչները նշում են, որ տեսանյութ-սելֆիի ֆունկցիայի թեստավորումը սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ: