Apple-ը ծրագրում է ինքնագնաց մեքենա ներկայացնել

Apple-ը ծրագրում է թողարկել ինքնագնաց ավտոմեքենա։ Ծրագրված է այն վաճառքի հանել 2025 թվականին: Նշվում է, որ տարեսկզբին ընկերության ինժեներները ենթադրում էին, որ տրանսպորտային միջոցի մշակման աշխատանքները կտևեն հինգից յոթ տարի:

Ընկերությունն իր առջև խնդիր է դրել ավարտել ինքնագնաց ավտոմեքենայի փորձարկումը նման կարճ ժամանակահատվածում: Եթե ընկերությունը չհասնի իր նպատակին, ապա արտադրանքի թողարկման ժամկետները կարող են կամ տեղափոխվել, կամ դրա վաճառքը կսկսվի ավելի պարզ տեխնոլոգիայով: Ինքնգնաց մեքենան նախատեսում են ստեղծել առանց ղեկի և ոտնակների, իսկ նրա ինտերիերը ցանկանում են նախագծել այնպես, որ մեքենան հնարավոր լինի կառավարել առանց ձեռքերի օգնության:

Ավելի վաղ Vanarama-ի դիզայներները ստեղծել էին Apple-ի ապագա մեքենայի եռաչափ մոդելը ՝ կորպորացիայի ներկայացրած արտոնագրերի հիման վրա: Արտաքուստ բացահայտված մոդելը հիշեցնում Է Tesla-ի Cybertrack էլեկտրագնացքը, սակայն ունի պակաս սուր անկյուններ ։ Ապագա մեքենան կստանա չորս դռնով քրոսովերի ձև: Մեքենան ունի կլորացված տանիք՝ պանորամային ապակիով։