Google-ը խոստովանել Է, որ Pixel 6-ը չի լիցքավորվում ամբողջ հզորությամբ

Pixel 6-ի շնորհանդեսի ընթացքում արտադրողը վերջապես հաստատել է երկար սպասված լիցքավորիչի աճը մինչև 30 Վատտ։ Սակայն, գրեթե անմիջապես վաճառքի մեկնարկից հետո պարզվել է, որ սարքերը չեն կարողանում լիցքավորվել նշված հզորությամբ։

Ուղիղ մեկ ամիս անց Google-ը հրապարակեց բացատրություն, թե ինչպես է իրականում աշխատում այդ համակարգը։ Դրանում ընկերությունը հայտարարում է, որ չնայած 30 Վատտ լիցքավորիչի կիրառմանը (որը, ի դեպ, վաճառվում է առանձին), հզորության առավելագույն ցուցանիշները Pixel 6-ի և Pixel 6 Pro-ի համար կազմում են 21 և 23 Վատտ համապատասխանաբար։ Դա բացատրվում է նրանով, որ նրանք ցանկանում են լիցքավորման արագության և մարտկոցի «բթացման» միջև բալանս ստեղծել։

Պարզաբանման մեջ նշվում է, որ 1-ից մինչև 50% լիցքավորումն իրականացվում է մոտավորապես 30 րոպեում, իսկ մինչև 80% մարտկոցը լիցքավորվում է մեկ ժամում ՝ կախված սմարթֆոնի օգտագործման պայմաններից և դրա ջերմաստիճանից: Լիարժեք լիցքավորմանը մոտենալուն պես հզորությունը նվազում է և նույնիսկ կարող է դադարեցվել «հատուկ պայմանների» դեպքում: «Հատուկ պայմաններ» ասելով՝ Google-ը նկատի ունի 4 օրվա ընթացքում անընդմեջ լիցքավորման գործընթացը, ինչպես նաև բարձր ծախսի պայմաններում (օրինակ խաղերի դեպքում):