Apple-ը գործարկել է iPhone 12 սմարթֆոնները հետ կանչելու ծրագիր

Ամերիկյան Apple ընկերությունը գործարկել է թերի iPhone 12 սմարթֆոնները հետ կանչելու ծրագիր։ Այս մասին հայտնում է Appleinsider պարբերականը։

Լրագրողները նկատել են, որ ամերիկյան ընկերությունը սկսել է վերադարձի համար ընդունել ձայնային անսարքություններ ունեցող սմարթֆոնները։ Խնդիրներից առաջին հերթին դժգոհել են ԱՄԷ-ի սպառողները։ Apple-ի հայտարարության համաձայն, խնդիրը նկատվում է iPhone 12-ի և 12 Pro-ի շատ փոքր տոկոսի մոտ:

Ըստ ընկերության ծանուցման՝ ձայնային խնդիրներ կարող են առաջանալ ընդունիչի մոդուլի բաղադրիչի խափանումից: Այս թերությունը հայտնաբերվել է iPhone 12 շարքի որոշ սարքերում, որոնք թողարկվել են 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլը։ «IPhone 12 mini-ն և iPhone 12 Pro Max-ը չեն մասնակցում ծրագրին»,- ասել են ընկերության ներկայացուցիչները։