Huawei-ը պատրաստվում է ներկայացնել խելացի ժամացույց և այլ նորույթներ

Huawei ընկերությունը նախատեսում է դեկտեմբերին անցկացնել նոր սարքերի շնորհանդես:

Միջոցառմանը կցուցադրվեն բազմաթիվ հետաքրքիր գաջեթներ։ Օրինակ՝ նոր սերնդի E-Ink էկրանով էլեկտրոնային գիրք, խելացի ակնոց և խելացի ժամացույցներ, որոնք կկարողանան չափել արյան ճնշումը: Ենթադրաբար, նորույթը շուկա դուրս կգա Huawei Watch D անվանումով:

Ինչպես նաև շնորհանդեսին կցուցադրեն նոր ծալովի սմարթֆոն ՝ Huawei Mate V, որն արժենալու է 1200-1300 ԱՄՆ դոլարի սահմաններում: Սարքը մրցելու է Galaxy Z Flip 3-ի հետ: