Windows 11-ի աշխատանքը կարագացվի

Microsoft-ի մասնագետները նշել են, որ 2022 թվականին նոր սերնդի օպերացիոն համակարգը կարագացվի։

Լրագրողները ուշադրություն են դարձրել հարցուպատասխանի նստաշրջանին (AMA, Ask me anything), որը ամերիկյան ընկերության ինժեներներն անցկացրել են Reddit-ում: Օգտատերերից մեկի հարցին, որը բողոքել է Windows 11-ի ցածր արտադրողությունից, ինժեներները պատասխանել են, որ այս թեման կորպորացիայի աշխատակիցների համար գերակա է 2022 թվականին:

«Մեր ուշադրության մեծ մասը կենտրոնանալու է համակարգչի գործարկման ժամանակ արտադրողականության վրա», – խոստացել են հեղինակները։ Նշել են նաև, որ սարքի էկրանին ինտերֆեյսի տարրերի նկարման արագությունը նույնպես կբարձրացվի: Նրանց խոսքով ՝ ինժեներները հաջողությամբ փորձարկել են Windows 11-ի մեկ էկրանին տասը հազար պատկերի տեղադրումը։