Reno 7-ի շնորհանդեսի ժամանակ կցուցադրվի նաև անլար ականջակալ

OPPO ընկերությունը հայտարարել էր նոյեմբերի 25–ին կայանալիք Reno 7 սմարթֆոնների շնորհանդեսի մասին: Ինչպես պարզվել է, բացի սմարթֆոնից միջոցառմանը պետք է սպասել ևս մեկ նորության։

Խոսքը OPPO Enco Free 2i անլար ականջակալների մասին է: Այսպիսով՝ նորույթը կստանա վակուումային կառուցվածք և կորպուսի սպիտակ գույն: Enco Free 2i-ը վաճառվելու է երեք զույգ տարբեր չափերի բարձիկներով, USB-C մալուխով և օվալաձև լիցքավորիչով: Ականջակալները պաշտպանություն կստանան ջրից և փոշուց, ինչպես նաև ապահովված կլինեն Bluetooth V5.0 մոդուլով՝ սմարթֆոններին, պլանշետներին և նոութբուքերին միանալու համար: