Ստեղծվել է ականջակալ, որը բարձրաձայնում է մարդու մտքերը (տեսանյութ)

Cognition նեյրոնային ինտերֆեյսների ստեղծման կալիֆոռնիական ստարտափը մշակել է AR ականջակալ, որը բարձրաձայնում է մարդու մտքերը։ Նրա յուրահատկությունը այն է, որ այն ապահովում է, այսպես կոչված, լրացուցիչ այլընտրանքային հաղորդակցություն (Augmentative alternate communication, AAC): Նախատեսվում է, որ այն կօգնի ֆիզիկական կամ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց հաղորդակցվել շրջապատի հետ։

Cognition One համակարգը բաղկացած է AR ականջակալից և ոչ ինվազիվ ուղեղ-համակարգչային ինտերֆեյսից։ Ականջակալը ընդունում և վերլուծում է տեսողական ազդանշանները, այդ ժամանակահատվածում անլար ինտերֆեյսը կարդում է նեյրոնային գործողությունները, մեկնաբանում է դրանք և հետ ուղարկում ականջակալին՝ հետագա գործողությունները կատարելու համար:

Բացի սարքից, ստարտափը ստեղծում է մեքենայական ուսուցման ալգորիթմներ և օգտագործում է արհեստական ինտելեկտը լեզվի համակարգի մշակման համար ։ Այն կարող է հարմարվել յուրաքանչյուր օգտագործողի հաղորդակցման յուրահատուկ ոճին, որպեսզի համակարգը ավելի արդյունավետ ճանաչի այն, ինչ մարդը պատրաստվում է ասել կամ անել: Դրա համար ընկերությունն արդեն 12 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել մի քանի ներդրողներից և մշակել նախատիպը։

Սարքը դեռ փորձարկման փուլում է։ Օգտագործողները կարող են հրամանները մուտքագրել ստեղնաշարի օգնությամբ։ Ականջակալը միանում է համակարգչին, սմարթֆոնին կամ նոութբուքին USB մալուխով կամ Wi-Fi-ով, ինչպես նաև կարող է աշխատել ինքնուրույն՝ օգտագործելով 4G LTE-ն: Ի դեպ, ականջակալի էկրանին ցուցադրվում են ոչ միայն բառեր և արտահայտություններ, այլև էմոջիներ: