Բացահայտվել է iPhone 14-ի նոր առանձնահատկություններից մեկը

Հաջորդ Apple սմարթֆոնը և վիրտուալ իրականության ականջակալը կստանան Wi-Fi 6E ստանդարտի աջակցություն:

Wi-Fi 6E-ը Wi-Fi 6-ի ընդլայնման ստանդարտ տարբերակն է, որը թույլ է տալիս տվյալների փոխանցում 6 գիգահերց տիրույթում: Սմարթֆոնների, համակարգիչների և այլ գաջեթների մեծ մասը աշխատում է 2,4 և 5 գիգահերց տիրույթներում: Այս ստանդարտի աջակցությամբ Apple սմարթֆոնի թողարկումը կգրավի ոլորտի մյուս մասնակիցների ուշադրությունը և կարող է սարքավորումների դեֆիցիտ առաջացնել:

Wi-Fi 6E ստանդարտն առաջարկում է երկուսից երեք անգամ ավելի շատ ալիքներ, քան Wi-Fi 6-ը։  Նոյեմբերի սկզբին աղբյուրները պարզել են, որ 2022 թվականին նախատեսված iPhone 14-ը կարող է չստանալ նոր սերնդի պրոցեսոր ։ Այս դեպքում ֆլագմանը կթողարկվի Apple A15 Bionic 5-նանոմետր չիպերի արդիականացված տարբերակով, որն օգտագործվում է iPhone 13-ում: