Samsung-ը վերջնականապես հրաժարվում է իր հայտնի շարքի թողարկումից

Samsung ընկերության ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել Galaxy Note շարքի վերաբերյալ: Ընկերությունը որոշել է դադարեցնել այդ մոդելների արտադրությունը։ Վաճառքից կհանվեն նաև խանութներում առկա նմուշները։
Ինչպես նաև Samsung-ը հանկարծակի դադարեցրել է Galaxy Note20-ի վաճառքը, որը թողարկվել է 2020 թվականին և սերիայի արդիական մոդելն էր:

2021 թվականին Samsung-ը արտադրել է Galaxy Note20-ի մոտ 3,2 միլիոն օրինակ ։ Նշվում է, որ հեռախոսները կայուն պահանջարկ ունեն։ Հայտնի սերիայից հրաժարվելու հիմնական պատճառը ծալովի սմարթֆոնների արտադրության աճն է։ Samsung-ի ղեկավարները որոշել են օպտիմալացնել նոր տեսակի սարքերի թողարկումը և նվազեցնել ծախսերը՝ ավելի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:

Հոկտեմբերին Samsung-ը հաստատել էր, որ չի պատրաստվում «վերակենդանացնել» Galaxy Note սմարթֆոնների շարքը: Ընկերությունը նշել է, որ սերիայի տեխնոլոգիաներն իրականացնելու են այլ սմարթֆոններում: