Աշխարհում հայտնվել է գերթանկարժեք iPhone 13 Pro-ն (տեսանյութ)

Նորույթը ներկայացրել է ռուսական Caviar ընկերությունը, որը հայտնի է գաջեթների արտասովոր տարբերակների ստեղծմամբ: Բացի յուրահատուկ iPhone 13 Pro-ից, ցուցադրել են Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասկի սեղանի կիսանդրին:

Սմարթֆոնը ստացել է iPhone 13 Pro Electro Limited Edition անվանումը։ Ունի տիտանային կորպուս, իսկ կենտրոնական մետաղական մասը պատրաստված է էլեկտրական մեքենայի հալեցված մասերից։ Թե ինչպես է այն հալվել, կարող եք տեսնել տեսանյութում։

Սմարթֆոնի վրա կարելի է տեսնել նաև փորագրություն՝ Իլոն Մասկի դիմանկարը, Tesla-ի տարբերանշանը և մեքենայի ուրվագիծը։

Ընդհանուր առմամբ կթողարկվի 99 հազվագյուտ iPhone, որոնցից յուրաքանչյուրի կարժեքը՝ սկսած 6760 դոլարից։