Ցուցադրվել է, թե ինչ տեսք կունենա Samsung Galaxy A73-ը

Ֆրանսիական OnLeaks Insider-ը շարունակում է բացահայտել դեռևս չհրապարակված Samsung սմարթֆոնների տեսքը: Այս անգամ նա հրապարակել է Galaxy A73-ի պատկերները:

Այսպիսով, սարքը գրեթե չի տարբերվում Galaxy A72-ի արդիական մոդելից: Սմարթֆոնը կստանա պլաստիկ պատյան, հարթ էկրան ՝ դիմային տեսխցիկով և ուղղանկյուն բլոկով հիմնական տեսախցիկի համար։

Ինչ վերաբերում է առանձնահատկություններին, ապա սմարթֆոնը համալրված է 6.7-դյույմանոց OLED վահանակով, FHD + բանաձևով և 90 Հց թարմացման հաճախականությամբ, 8 ԳԲ օպերատիվ  և 128 ԳԲ հիշողությամբ։ Galaxy A73-ը նաև հագեցած կլինի 108 ՄՊ-ի հիմնական տեսախցիկով, 5000 mAh մարտկոցով, 33 վատտ լիցքավորմամբ և 163.8×76.0×7.6 մմ չափսերով կորպուսով: