Google-ը կթողարկի սեփական «խելացի» ժամացույցները

Google-ը մշակում է Pixel Watch խելացի ժամացույցներ և նախատեսում է թողարկել դրանք 2022 թվականին:
 
Սարքը ստացել է Rohan կոդային անվանումը։ Ժամացույցը կունենա շրջանաձև թվային վահանակ՝ առանց էկրանի շրջանակի, հագեցած կլինի զարկերակային հաշվիչով և քայլերի հաշվելու գործառույթով, ինչի հաշվին գաջեթը կկարողանա հետևել նրա սեփականատիրոջ ֆիզիկական ակտիվության և առողջական վիճակի ցուցանիշներին:
 
Նշվում է նաև, որ ժամացույցը փորձարկում են այն աշխատակիցները, որոնք չեն մասնակցում դրանց մշակմանը: Սպասվում է, որ սարքերը վաճառքի կհանվեն 2022 թվականի գարնանը: