Microsoft-ը ստեղծել է «ապագայի աշխատավայրի» յուրահատուկ կոնցեպտ (լուսանկարներ)

Microsoft Office Envisioning Team-ը ներկայացրել է հիբրիդային աշխատավայրի Flowspace Pod Hybrid Workplace նախագիծը:

Ըստ դիզայներների մտահաղացման՝ Flowspace Pod-ը ստեղծում է հարմար և մտերմիկ մթնոլորտ, որը նախատեսված է հատկապես այն աշխատանքի համար, որի պարագայում պետք է կենտրոնանալ:

Դրանում կա փոքր սեղան և հարմարավետ աթոռ, մեծ էկրան, որը կարելի է հարմարեցնել տարբեր դիրքերով, ինչպես նաև կան տեսազանգերի համար բարձրախոսներ: Առաստաղը, հետևի պատը և հետ քաշվող կողային վահանակները հաճելի լուսավորության հետ միասին ստեղծում են ապահով, անձնական տարածքի զգացում:

Դեռ հայտնի չէ, թե ինչպես է կիրառվելու այս կոնցեպտը, սակայն այն արդեն արժանացել է Red Dot մրցանակի՝ լավագույն դիզայնի համար։