Հայտնի է՝ անցնող տարում օգտատերերն ամենաշատն ինչ թեմայով են հարցումներ արել Google-ում

Google  որոնողական համակարգի օգտատերերը 2021 թվականի ընթացքում ամենաշատն օգտվել են համակարգից առողջության հետ կապված հարցերով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Google-ի հրապարակած՝  վերջին 12 ամիսների զեկույցում:

Մասնավորապես, օգտատերերը ակտիվորեն հետաքրքրվել են պատվաստման թեմաներով՝ որոնման դաշտում մուտքագրելով «կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ», « COVID-19-ի թեստավորում», «COVID-ի դեմ պատվաստանյութերն իմ շրջակայքում»:

Համաձայն Google-ի վիճակագրության՝ «կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ»-ը մտել է ողջ աշխարհում «Լուրեր» բաժնում որոնումների հնգյակ: Այստեղ առաջին տեղը զբաղեցրել են հարցերը՝ կապված Աֆղանստանում ստեղծված իրադրության հետ: