Meta-ն գործարկել է վիրտուալ աշխարհի առաջին տարբերակը (տեսանյութ)

Meta (Facebook) ընկերությունը գործարկել է Horizon Worlds հավելվածը՝ սոցիալական VR հարթակ, որը թույլ է տալիս ընկերների հետ շփվել վիրտուալ տարածքում, հայտնել է CNBC հեռուստաալիքը։

Դրա մասին առաջին անգամ հայտարարվել է 2019 թվականին, բայց հավելվածը հասանելի է եղել միայն բետա տարբերակով Oculus VR օգտատերերի ընտրված խմբի համար, որոնք ստացել են հրավերներ:

Նշվում է, որ Horizon Worlds-ը հասանելի կլինի ԱՄՆ-ի ևԿանադայի 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչներին։ Oculus VR-ի օգտատերերը կկարողանան ստեղծել առանց ոտքերի ավատար՝ ուսումնասիրելու Meta-ի ստեղծած աշխարհը, ինչպես նաև տարբեր համայնքների տարածքները:

Բացի ավատարների միջոցով այլ օգտատերերի հետ շփվելու հնարավորությունից, Horizon Worlds-ում կարելի է խաղալ այնպիսի խաղեր, ինչպիսին է Arena Clash-ը:

Ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, որ հաջորդ տարի մոտ 10 միլիարդ դոլար կծախսի մետատիեզերքի զարգացման տեխնոլոգիաների մշակման վրա:

Նրա ղեկավար Մարկ Ցուկերբերգն ընդգծել էր, որ հաջորդ տասնամյակի ընթացքում վիրտուալ աշխարհը կներգրավի մեկ միլիարդ մարդու և հարյուրմիլիարդավոր դոլարներ կապահովի թվային առևտրի ոլորտում:


Tert.am