Սմարթֆոնների գիշերային լիցքավորման վտագավորության մասին

Մասնագետն ասում է, որ սմարթֆոնի գիշերային լիցքավորումը չի վնասում սարքի մարտկոցը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru – ն։

«Ժամանակակից սմարթֆոնները հագեցած են լիցքավորումը վերահսկող միկրոսխեմաներով, որոնք կարգավորում են հոսանքի մատակարարումը», — պնդում է Itel ընկերության մենեջեր Սվետլանա Մուրեևան: Մասնագետի խոսքով ՝ դրա պատճառով գաջեթի մարտկոցի անսարքությունը բացառվում է։

Սակայն Մուրեևան ընդգծել է, որ գիշերային լիցքավորումը տեսականորեն կարող է վտանգավոր լինել: «Հնարավոր է կարճ միացում, հատկապես, եթե օգտագործվում է անորակ լիցքավորիչ», — նշում է փորձագետը: Նրա խոսքով ՝ այդ պատճառով ավելի լավ է օգտվել օրիգինալ լիցքավորման աքսեսուարներից կամ հեռախոսը գիշերը չլիցքավորել։