Ինչ նորույթով կզարմացնի iPhone 14-ի գալիք շարքը

Չնայած նրան, որ iPhone 14-ի շարքի թողարկամը դեռ կա 9 ամիս, ինտերնետում գնալով ավելի ու ավելի են շահարկվում դրանց վերաբերյալ տեղեկությունները:

Այսօր ուշադրության կենտրոնում է հայտնվել “Pro”-ի ավագ մոդելների հիմնական տեսախցիկը, որը, ըստ վերլուծաբանի, կանցնի 48-Մպ սենսորի: Ընդ որում, մի քանի օժանդակ սենսորներ կպահպանեն 12 Մպ բանաձևը ։

Հիշեցնենք, որ 2015 թվականից Apple-ի բոլոր սմարթֆոնները, ներառյալ iPhone SE-ի երկու սերունդները, հագեցած են 12 Մպ հիմնական տեսախցիկով: 2014 թվականի սեպտեմբերին թողարկված iPhone 6s / 6s Plus–ից յուրաքանչյուրում տեղադրված է 8 Մպ տեսախցիկ։