Instagram-ն առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ ակտիվ օգտատերերի ցուցանիշը

Աշնանը Instagram սոցցանցի ակտիվ օգտատերերի թիվը մեկ ամսում հասել է 2 մլրդ մարդու: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով ընկերության աղբյուրներին:

Սոցցանցն այս ցուցանիշի մասին տվյալներ չէր գաղտնազերծել 2018 թվականի հունիսից ի վեր, երբ այն հատել էր 1 մլրդ-ը: Օգտատերերի բազայի մասին տեղեկություն չի ներկայացվում նաև ֆինանսական հաշվետվության մեջ:

Նշվում է, որ Instagram-ը գերազանցել է 2 մլրդ ակտիվ օգտատերերի ցուցանիշը մեկ շաբաթ առաջ այ բանից, երբ Facebook մայր-ընկերությունը վերանվանվել էր Meta:

Tert.am