Microsoft-ը թույլատրել է օգտատերերին ինքնուրույն վերանորոգել իրենց սարքավորումերը

Microsoft-ը թույլատրել է ինքնուրույն վերանորոգել իր տեխնիկան։ Այս մասին հայտնում է iFixit կայքը։

Ամերիկյան IT հսկան պայմանավորվել է iFixit ընկերության հետ, որը զբաղվում է տարբեր սարքերի վերանորոգման աշխատանքների ուսումնասիրությամբ: Համագործակցության շրջանակներում լիազորված մատակարարները, կորպորատիվ հաճախորդները և անկախ օգտատերերը կկարողանան ձեռք բերել սարքավորումներ գաջեթների վերանորոգման համար:

«Microsoft-ը մեծ քայլ է կատարել, որպեսզի վերանորոգումը հասանելի լինի հաճախորդների համար», – նշել է iFixit–ի ղեկավար Կայլ Վինսը:

«Ինչպես և շատ ընկերություններ, Microsoft-ը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու վերանորոգման բնագավառում, և մենք ուրախ ենք միանալ նրանց”, – ընդգծել է Կայլ Վինսը: