Բացահայտումներ iPhone 14 Pro–ի մասին

2022 թվականին Apple-ը կթողարկի 48 մեգապիքսելանոց տեսախցիկով առաջին սմարթֆոնը: Այս մասին հայտնում է MacRumors պարբերականը։

Մին-Չի Կոն պատմել է, որ iPhone 14 Pro-ն օժտված կլինի 48 մեգապիքսել տեսախցիկով: Հեռախոսը կստանա նաև 8K բանաձևի տեսագրության հնարավորությունը: Նրա խոսքով ՝ բարձր թույլտվությամբ տեսահոլովակները հնարավոր կլինի կիրառել Apple-ի VR/AR ականջակալում, որը կարող է ներկայացվել մինչև 2022 թվականի վերջը:

Այս պահին Apple-ի արդիական սմարթֆոններն ունեն 12 մեգապիքսել թույլատրությամբ ոսպնյակներ։ 2023 թվականին ամերիկյան ընկերությունը պետք է ներկայացնի iPhone 15-ը, որը կունենա պերոսկոպիկ տեսախցիկ, ինչը զգալիորեն կբարձրացնի օպտիկական զումի որակը:

Դեկտեմբերի սկզբին ինսայդեր Մին-Չի Կոն հայտարարել էր, որ Apple-ը պլանավորել է իր VR ականջակալի միանգամից երկու սերունդ: Սարքի առաջին սերունդը կթողարկվի 2023 թվականին, երկրորդը ՝ 2024 թվականին ։