Samsung-ը կհրաժարվի Android օպերացիոն համակարգից

Samsung-ը ծրագրում է իր սմարթֆոններում Android-ը փոխարինել Fuchsia-ով։

Samsung-ը մի քանի տարի շարունակ իր սմարթֆոնները Android-ից կփոխանցի Fuchsia-ին: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է հայտնի ինսայդեր Դոհեն Քիմը։

Քիմը հայտարարել է, որ կորեական ընկերությունն աստիճանաբար կհրաժարվի իր սարքերում Android-ի օգտագործումից և կփոխարինի օպերատիվ համակարգը: Այս պահին Samsung-ի բոլոր սմարթֆոններն աշխատում են Google-ի օպերատիվ համակարգի այս կամ այն տարբերակի կառավարման ներքո:

Դոհեն Քիմը չի նշել պատճառները, թե ինչու է Samsung-ը որոշել հրաժարվել հայտնի օպերացիոն համակարգից։ Սակայն նա «հանգստացրել է» բրենդի տեխնիկայի օգտատերերին՝նշելով, որ նոր օպերատիվ համակարգին անցնելը կլինի աստիճանաբար և հավանաբար մի քանի տարի կտևի:

Նշենք, որ Google-ի ներկայացրած Fuchsia օպերացիոն համակարգը, որը կենտրոնացած է IoT(Internet of Things — իրերի ինտերնետ) սեգմենտի վրա։ Կորպորացիայում Fuchsia–ն անվանել են «արտադրական մակարդակի օպերացիոն համակարգ, որը հանդիսանում է անվտանգ, թարմացվող, ներառական և գործնական»: