Meta-ի նոր ծառայությունը կկենդանացնի երեխաների նկարները

Meta ընկերությունում արհեստական ինտելեկտի լաբորատորիայի ինժեներները մշակել են պլատֆորմ, որը անիմացնում է մանկական նկարները։ Համակարգը վերլուծում է պատկերը, ստեղծում է պարզունակ «կմախք» և «շարժեցնում»։

Նախագծի հեղինակները նշում են, որ մանկական ստեղծագործությունը եզակի է.պարզելու համար, թե ով է պատկերված նկարում, մեծահասակը պետք է սկսի մտածել մի փոքր այլ կերպ: Ծնողների կամ ուսուցիչների համար դա այնքան էլ դժվար խնդիր չէ, բայց արհեստական ինտելեկտը ակնհայտորեն չի հաղթահարի այն, նա գրեթե զուրկ է վերացական մտածողությունից: Թեև անիմացիա ստեղծելու համար դա խոչընդոտ չէ:

Բավական է սկանավորել կամ լուսանկարել պատկերը, որից հետո համակարգ ներբեռնել նախագծի էջում, անհրաժեշտության դեպքում հարմարեցնել այն արհեստական ինտելեկտին և ստանալ արդյունքը: Դուք կարող եք ընտրել մի քանի տեսակավորված անիմացիոն սխեմաներ: