Apple-ը գարնանը կներկայացնի իր նորագույն ամենամատչելի սմարթֆոնը

Ամերիկյան տեխնոլոգիական հսկայի iPhone SE սմարթֆոնները կթողարկվեն արդեն այս գարնանը և նախորդից ավելի մատչելի կլինեն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Gizmochina պորտալին:

Նորագույն «այֆոնը» կներկայացվի Apple-ի ոչ մեծ միջոցառման ժամանակ մարտին կամ ապրիլին: Այս շարքի նախորդ մոդելը Կուպերտինոյում առանձին շնորհանդեսի չի արժանացել: Նորույթն ուղղակի ներկայացվել է ընկերության պաշտոնական կայքում:

iPhone SE 2022 սմարթֆոնի դիզայնը կրկնօրինակելու է նախորդ մոդելին: Ակնկալվում է, որ սմարթֆոնը կզինվի ոչ մեծ չափսի 4.7 դյույմ անկյունագծով էկրանով, որը համալրված կլինի մատնահետքի ցուցիչով:

Tert.am