Samsung ընկերությունը մեկնաբանել է Galaxy Note-ից հրաժարվելու պատճառը

Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է, որ Galaxy Note շարքի առանձնահատկությունները կհայտնվեն ապրանքանիշի ապագա սմարթֆոններում: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության կայքում:

Samsung-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Տե Մուն Ռոն պատմել է ընկերության՝ ժամանակակից սմարթֆոնների զարգացման տեսլականի մասին: Թոփ մենեջերը մեկնաբանել է Galaxy Note սմարթֆոնների շարքին վերջ դնելու լուրն՝ ասելով. «Մենք գիտենք, որ ձեզանից շատերը զարմացել են, երբ անցյալ տարի Samsung-ը նոր Galaxy Note չի թողարկել»:

Ապրանքանիշի ներկայացուցչի խոսքով՝ օգտատերերից շատերին դուր էին գալիս այդ շարքի սմարթֆոնները: «Մենք չենք մոռացել այդ սիրված գործառույթների մասին»,-նկատել է Ռոն՝ ընդգծելով, որ հիմնական առանձնահատկությունները կվերածնվեն ընկերության մյուս սարքավորումներում:

«Այդ շարքի հաջորդ սերունդը կմիավորի Samsung Galaxy-ի լավագույն հնարավորությունները մեկ սարքում»,- հավելել է մասնագետը:

Նա հայտնել է նաև, որ սմարթֆոնների հաջորդ շնորհանդեսը տեղի կունենա փետրվարին, սակայն չի բացահայտել հստակ ամսաթիվը:

Tert.am