WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի (լուսանկար)

Meta ընկերությունը, որին պատկանում է WhatsApp մեսենջերը, iOS և Android պլատֆորմների համար հավելվածի թարմացում է պատրաստում։ Նոր տարբերակում հնարավոր կլինի արձագանքել զրուցակիցների հաղորդագրությանը։ Այս փուլում ափդեյթը անցնում է փակ բետա-թեստավորման փուլը, բայց երբ այն կգործի օգտատերերի համար, տեղեկատվություն չկա:

Դեռ վաղուց էին խոսակցություններ պտտվում այս թեմայի շուրջ, բայց մշակողները երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսին պետք է լինեն էմոջիները։

Թվում է, թե վերջապես հարցը լուծված է․ այս պահին նախատեսվող էմոջիների քանակը 6-ն է, սակայն այս գործառույթը դեռ մշակման փուլում է։