Facebook-ի ամենօրյա ակտիվ օգտատերերի թիվն առաջին անգամ նվազել է 18-ամյա պատմության ընթացքում

Սոցիալական ցանցերի աշխարհում առաջին հսկայական ցանցի՝ Facebook-ի ամենօրյա ակտիվ օգտատերերի թիվը 18-ամյա պատմության մեջ առաջին անգամ նվազել է:

Ինչպես հայտնում է BBC News-ը, Facebook-ի մայր ընկերություն Meta Networks-ը հայտնել է, որ ակտիվ օգտատերերի թիվը նախորդ տարվա վերջին եռամսյակում նվազել է հասնելով 1,929 մլրդի՝ ի տարբերությունը նախորդ եռամսյակում գրանցված 1,930 մլրդ-ի:

Ընկերությունը հայտնել է նաև տարեկան շահույթի աճի նվազում է նկատվել՝ մրցակիցների համեմատ, որոնցից են TikTok-ը և YouTube-ը: Գովազդատուները ևս կրճատում են ծախսերը: