iPhone-ը կկարողանա վճարումներ ընդունել մեկ հպումով

Ամերիկյան Apple ընկերության սմարթֆոնները կստանան նոր գործառույթ, որը iPhone-ը կվերածի վճարային տերմինալի։ Tap to Pay գործառույթի մասին հաղորդվում է արտադրողի պաշտոնական կայքում:

Ծառայության համար կպահանջվի iPhone XS սմարթֆոն կամ ավելի նոր տարբերակ, օգտատիրոջը կառաջարկվի ներբեռնել հատուկ հավելված NFC չիպի վրա հիմնված գործառույթը կարգավորելու համար:

Նշվում է, որ Tap to Pay-ն օգտագործում է վճարային տվյալների նույն պաշտպանությունը, ինչ Apple Pay-ը՝ Secure Element-ի գաղտնագրմամբ: Ծառայությունը կաշխատի առաջատար վճարային ցանցերի անհպում կրեդիտային և դեբետային քարտերով, այդ թվում՝ Visa, Mastercard, American Express և Discover:

Tert.am