iOS-ի թարմացված տարբերակը նոր հնարավորություններ կտա Apple-ի սմարթֆոններին

Թարմացված iOS օպերացիոն համակարգը՝ 15.4 տարբերակով, iPhone-ին նոր գործառույթների հնարավորություն կտա: Apple-ի սմարթֆոնների համար նորարության մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ծրագրավորողներին:

Խոշոր փոփոխությունն է սպասվում Face ID համակարգին, որին սովորեցրել են օգտատիրոջը ճանաչել դիմակով: «Այֆոնի» ինֆրակարմիր սկաները կկարողանա հաշվարկել աչքի շուրջ գտնվող հատվածի յուրահատկությունները: Հայտնի է, որ նորարությունը կվերաբերի միայն iPhone 12 և 13 մոդելներին:

Այլ նորարությունների թվում նշվում է պարտադիր 120 Գհ հաճախականությունը միայն iPhone 13 Pro և Pro Max մոդելների հավելվածներում:

Թարմացված iOS-ը ներբեռնման համար հասանելի կլինի մարտին: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա ամերիկյան տեխնոլոգիական հսկայի գարնանային շնորհանդեսից հետո, որի ժամանակ ներկայացվելու են iPhone SE3-ը, iPad Air-ը և այլ նորույթներ:

Tert.am