Samsung Galaxy S22 Ultra-ն ամրության փորձությունների է ենթարկվել

PBKReviews ալիքը փորձությունների է ենթարկում մի շարք սմարթֆոններ։ Եկել է Galaxy S22 Ultra-ի հերթը։ Այն եղել է ջրի մեջ, քերծվել կտրող-ծակող առարկաներով և ենթարկվել մեխանիկական ազդեցության ճկման։ Galaxy S22 Ultra-ը բոլոր փորձարկումները հաղթահարել է, բայց այս անգամ նրան լրացուցիչ փորձություն էր սպասվում: Թանկարժեք սմարթֆոնը դրվել է ավտոմեքենայի անիվների տակ, և ավտոմեքենան երկու անգամ անդել է վրայով։

Հիշեցնենք, որ Galaxy S22 Ultra-ի համաշխարհային պրեմիերան նախատեսված է մարտի 11-ին, սակայն մի շարք երկրներում նախնական պատվերները խոստանում են կատարել արդեն փետրվարի 22-ին: