Anonymous-ը վերջին 48 ժամվա ընթացքում ՌԴ-ում կոտրել է կարևոր նշանակության բազմաթիվ կայքէջեր

Anonymous հաքերային խումբը վերջին 48 ժամվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում կոտրել է կառավարական, պետական ԶԼՄ-ների և բանկերի ավելի քան 300 կայքէջ:

Խումբը հայտարարություն է տարածել Twitter-ի իր էջում՝ ընդգծելով, որ ներկայում դրանցից շատերը չեն գործում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր. «հանգամանքները մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

tert.am